Բելառուսը Ռուսաստանին է հանձնել «Ուրալկալիի» գլխավոր տնօրեն Վլադիսլավ Բաումգարտներին, որին մեղադրում են դրամաշորթության ու ծառայողական լիազորությունները չարաշահելու մեջ: Փորձագետները նրա արտահանձնումը կապում են նաեւ վերջերս Ռուսաստանի ու Բելառուսի միջեւ ռեադմիսիայի մասին համաձայնագրի ստորագրության հետ:
Մինսկում նոյեմբերի 15-ին ստորագրված համաձայնագրով նախատեսվում է փոխադարձաբար փոխանցել ու ընդունել այն անձանց, որոնք խախտել են երկիր մուտք գործելու եւ այնտեղ բնակվելու կարգը, հաղորդում է «Ռոսբալթը»:
Հիշեցնենք, որ Բաումգարտներին Մինսկում կալանավորել են այս տարվա օգոստոսի 26-ին:





























