Հայաստանում ընդհանուր օգտագործման ուղեւորատար ավտոմեքենաների ոլորտում ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին գործում էր 395 կազմակերպություն, որոնցից 55-ը աշխատողների թվով հանդիսանում են խոշորագույնները:
Վերջիններիս էր պատկանում 105 մլն ուղեւորների փախադրումը հաշվետու ժամանկում, կամ դրանց ընդհանուր թվի 64,5 տոկոսը:Նույն ժամանակահատվածում տաքսիները փոխադրել են մոտ 12.2 մլն ուղեւոր, ինչն ուղեւորների փոխադրման ընդհանուր թվի 7,5 տոկոսն է կազմում: Այսինքն 100 ուղեւորներից 7-8-ն օգտվում են տաքսիներից: Սա, իհարկե, բավականին հետաքրքիր փաստ է, ինչն անուղղակի վկայում է հասարակական տրանսպորտի աշխատանքի թերությունների մասին:Երկրի էլեկտրատրանսպորտտ ներկայացնում են մայրաքաղաքի մետրոպոլիտենն ու տրոլեյբուսները, ինչպես նաեւ ճոպանուղին: Հաշվետու ժամանակաշրջանում մետրոպոլիտենն իրականացրել է մոտ 11.2 մլն ուղեւորի փոխադրում, իսկ տրոլեյբուսները՝ 3.6 միլիոն ուղեւորի: Ճոպանուղիներից օգտվել է 0.3 միլիոնից քիչ ուղեւոր:Մետրոն օրական միջինը փոխադրել է 41,4 հազար ուղեւոր, իսկ տրոլեյբուսները՝ 13.4 հազ:
Ավելի քան մեկ միլիոն բնակչություն ունեցող մայրաքաղաքի համար (չհաշված մարզերի հյուրերը), այդ թվերը կարելի է համարել փոքր, հատկապես տրոլեյբուսների դեպքում:Երեւանի քաղաքապետարանի տվյալների համաձայն՝ ամեն օր երթուղի է դուրս գալիս 50-52 տրոլեյբուս: Այդ կերպ, դրանցից յուրաքանչյուրը միջինը մոտ 260 ուղեւոր է փոխադրում՝ օրվա ընթացքում մի քանի երթուղու դեպքում: Տրոլեյբուսը 110 ուղեւոր կարող է փոխադրել, այնպես որ, կարելի է եզրակացնել դրանց ծանրաբեռնվածության մասին:Հասարակական տրանսպորտից օգտվողների թիվը տարեց տարի նվազում է, որի հետ մեկտեղ աճում է անհատական մեքենաների թիվը: Դրա հետ մեկտեղ սա հանգեցնում է ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճին:Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին գրանցվել է ավելի քան 2000 ՃՏՊ, որը 14.8 տոկոս ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Պատահարների արդյունքում զոհվել է 235 մարդ, այսինքն գրեթե օրը մեկ մարդ:
Վիրավորներից թիվը գերազանցել է 2900-ն ու աճել է 14.6 տոկոսով:Իհարկե, վթարի են ենթարկվում ոչ միայն մասնավոր ավտոմեքենաները, այլ նաեւ նույն տաքսիները, հասարակական տրանսպորտի միջոցները: Բայց սա արդեն համապատասխան պետական մարմինների խնդիրն է, պարզել վթարների պատճառները, դրանց թիվը կրճատելու համար: Ի դեպ, երկրում եւ նրա մայրաքաղաքում վթարների մանրամասները չեն հրապարակվում, եւ մեր ճանապարհային ոստիկանության կողմից պահվում են յոթ փակի տակ:




























