Հյուսիսային Իռլանդիայի ոստիկանությունը տարհանել է Դերրի քաղաքի մոտ երեսուն տներ, երբ տեղական ավտոբուսներից մեկում հայտնաբերվել է ինքնաշեն պայթուցիկ սարք:
Ռումբի մասին հաղորդել է կին-վարորդը, որը կասկածելի փաթեթ է ստացել երկու անծանոթներից, որոնք իրեն խնդրել են այն ոստիկանություն հասցնել: Վարորդը խոստացել է, որ կկատարի խնդրանքը, սակայն դրա փոխարեն կայանել է ավտոբուսը, դուրս հանել ուղեւորներին ու ոստիկանություն զանգահարել, հաղորդում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:
Դեպքի վար ժամանած ոստիկանները տարհանել են մոտակա տների բնակիչներին ու սակրավորներ կանչել, որոնք ռումբը դուրս են հանել ավտոբուսից: Միայն դրանից հետո բնակիչներին թույլ են տվել վերադառնալ իրենց տները:
Ավտոբուսն ականապատելու համար պատասխանատվությունն առայժմ ոչ ոք չի ստանձնել, սակայն իշխանությւոնները կարծում են, որ դրա հեղինակը ծայրահեղականներն են:





























