Իտալիայի կառավարությունը նոյեմբերի  21-ը Սարդինիայում ջրհեղեղների արդյունքում զոհվածների համար սգո օր է հայտարարել, հաղորդում են իտալական լրատվամիջոցները:

Որոշման մասին հայտարարվել է Հանրապետության Նախարարների խորհրդի նիստի ընթացքում, որը սկսվել է մեկ րոպե լռությամբ: Ջրհեղեղից ամենաշատը տուժած Օլբիա-Տեմպիո ու Նուորո նահանգներում եւս սգո միջոցառումներ են տեղի ունեցել:

Աղետի պատճառով Սարդինիայի մի շարք շրջաններ մնացել էին առանձ էլեկտրականության, ավտոերթեւեկությունը դադարեցվել էր, կամուրջները՝ ոչնչացվել, դօրոցները՝ փակվել: Կառավարությունը կղզում արտակարգ իրավիճակ էր հայտարարել: Պաշտոնական տվյալների համաձայն՝ զոհվել է 18 մարդ, այս պահին 747 մարդ անապաստան վիճակում է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: