Չինաստանի արեւելքում գտնվող նավթաքիմիական գործարանում պայթյուն է որոտացել, հայտնում է «Սինհուան»:

Միջադեպը տեղի է ունեցել Ցինդաո քաղաքի գործարանում` ուրբաթ օրը, տեղի ժամանակով 11.30-ին: Ցինդաոն Դեղին ծովի ափին գտնվող նավահանգիստ է, խոշոր արդյունաբերական կենտրոն:  Քաղաքում կա նաեւ կարեւոր ռազմակայան, հաղորդում է  Gazeta.ru-ն:

Ականատեսները գործակալությանը հայտնել եին, որ դեպքի վայր են ժամանել 20-ից ավելի հրշեջային հաշվարկներ: Զոհերի մասին տեղեկություններ առայժմ չկան: