ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ օրը Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը կքննարկեն սիրիական կարգավորման հարցեր, Մերձովոր Արեւելքի իրավիճակը, Իրանի միջուկային ծրագիրը եւ երկկողմ հեռանկարային ծրագրերի իրականացումը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Նախօրեին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել էր, որ Վ. Պուտինի եւ Ռ. Էրդողանի նեղ կազմով հանդիպման ընթացքում հիմնականում կքննարկվեն միջազգային խնդիրները: «Հանդիպումը կսկսվի նեղ կազմով բանակցություններից, որոնց ընթացքում, ինչպես սպասվում է, հիմնականում կշոշափվեն միջազգային հարցեր, մասնավորապես` Մերձավոր Արեւելքի իրավիճակը, Սիրիայի կարգավորումը, Իրանի միջուկային ծրագիրը», - ասել է նա:
Այնուհետեւ նախագահն ու վարչապետը կանցկացնեն իրենց գլխավորած Ռուսաստանի եւ Թուրքիայի բարձրագույն մակարդակի համագործակցության խորհրդի չորրորդ նիստը:




























