Կիեւի շրջանային վարչական դատարանը սահմանափակել է «Նարնջագույն հեղափոխության մասնակիցների կոալիցիա» կազմակերպության՝ Կիեւի Անկախության Մայդանում ակցիաներ անցկացնելու իրավունքը, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:

 Դատարանը ամբողջությամբ բավարարել է Կիեւի պետական քաղաքային ադմինիստրացիայի հայցը եւ «Նարնջագույն հեղափոխության մասնակիցների կոալիցիային»  արգելել է 2013թ. նոյեմբերի 22-ից մինչեւ 2014թ. հունվարի 7-ը Նարնջագույն հեղափոխության տարեդարձի պատվին ակցիաների անցկացումը:

 «Գործը քննել են   ճաշի ժամին, իսկ կազմակերպությունում կայացված վճռի մասին իմացել են միայն երեկոյան», — հայտարարել է «Նարնջագույն հեղափոխության մասնակիցների կոալիցիա»  հասարակական կազմակերպության առաջնորդ Սերգեյ Մելնիչենկոն:

Ավելի վաղ Կիեւի Անկախության Մայդանում  հավաքվել էին ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրից իշխանությունների հրաժարվելու որոշումից վրդովված քաղաքացիները: