Այսօր Ամերիկայում հիշում են 1963թ. ողբերգական իրադարձությունները: Կես դար առաջ սպանվել էր նախագահ Ջոն Քենեդին: Վիրջինիայի գերեզմանատանը, որտեղ թաղված է նախկին նախագահը, կհավաքվեն նրա մտերիմները: 

Առաջին անգամ  հիշատակի արարողությունը տեղի կունենա Դալլասում, որտեղ հնչել էին ճակատագրական կրակոցները:

1963թ. նոյեմբերի 22-ին, ժ. 12:30-ին, ԱՄՆ-ի Դալլաս քաղաքում սպանություն էր տեղի ունեցել, որը փոխել էր պատմության ընթացքը. սպանվել էր ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդին: Ըստ պաշտոնական վարկածի`  ամերիկյան միակ կաթոլիկ նախագահը, որը կանխել էր սառը պատերազմը  միջուկային ապոկալիպսիսի վերածելու գործընթացը,  սպանվել էր Լի Հարվի Օսվալդի ձեռքով: Ամերիկացիների մեծամասնությունը (հարցմանը պատասխանողների 70%-ը) չեն հավատում կառավարության վարկածին: