Հարավ-արեւելյան Անդհրա-Պրադեշ նահանգի իշխանությունները պատրաստվում են «Հելեն» ցիկլոնի հարվածին, որն առաջիկա ժամերին կհարվածի Նելլոր քաղաքի ափամերձ հատվածին:

Ստացվող տեղեկությունների համաձայն՝ արդեն սկսել են հարյուր հազար բնակիչների տարհանումը: Նրանց համար բացվել են տաս վրանային ճամբարներ: Նավերի տերերին խորհուրդ են տալիս ծով դուրս չգալ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Օդերեւութաբանների հաշվարկներով՝ ալիքների բարձրությունը գերազանցում է 1,5 մետր: Ներկայումս տարածաշրջանում ուժեղ անձրեւներ են: