Ռիգայում սուպերմարկետի փլուզման զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 25-ի, հայտնում է Լատվիայի պետական  հրշեջ-փրկարարական ծառայությունը:

Զոհերի թվում կան երեք փրկարարներ: Տուժել է 40 մարդ, այդ թվում` մեկ երեխա եւ տասը փրկարար:  Նրանցից շատերը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Փլատակների տակ մնացածների ճշգրիտ թիվը հայտնի չէ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Երկրի նախագահ Անդրիս Բերզինշը հայտնել է, որ Լատվիայում սուգ է հայտարարվելու` Ռիգայի Maxima առեւտրի կենտրոնում մարդկանց զոհվելու կապակցությամբ: