Ադրբեջանում գործատուները ձգտում են ազատվել ղարաբաղյան պատերազմի վետերաններից:
Օրինակ, «Ազերիգազ» արտադրական միավորումը աշխատանքից հեռացնում է ղարաբաղյան պատերազմի վետերան աշխատակիցներին:
Vrtualaz.org-ին հաշմանդամներն իրենք հայտնել են, որ գերատեսչության Նասիմինի բաժանմունքի աշխատակիցներն ասում են, թե մեկ տարվա ընթացքում չորս անգամ բժշկական ստուգման են ենթարկվել: Ըստ վերջին հանձնաժողովի եզրակացության` նրանք անաշխատունակ են ճանաչվել: Հաշմանդամները պնդում են, որ իրենց ստիպում են արտաժամյա աշխատել: «Մեզ ճնշում են տարբեր միջոցներով: Դժգոհներին առաջարկում են ազատվել աշխատանքից: Երեւում է, որ «Ազերիգազը» վճռել է ազատվել մեզանից»:





























