Կոլորադո նահանգում տեղի է ունեցել կես տարեկան աղջնակի սպանություն: Փոքրիկի հայրը իր Facebook-ում չարագույժ հաղորդագրություն է թողել:

Նրա գրության մեջ ասվում է. «Ասել եմ քեզ, որ չեմ կարող ապրել առանց քեզ, դու ծիծաղում էիր ու կարծում, որ կատակում եմ: Իմացիր, մենք էլ չկանք: Այլ ընտրություն չունենք»: Բացի այդ, նա տեղադրել է լուսանկար՝ հաշվեհարդարից վայրկյաններ առաջ: Դրանից հետո սառնասիրտ մարդասպանը կրակել է փոքրիկ աղջկան, հաղորդում է ՆՏՎ-ն:

Ոստիկաններն իմացել են սպանության մասին միայն հաջորդ օրը, երբ նա փորձել է սպանել նաեւ երեխայի մորը: Վիրավոր Մերրիկ ՄքՔոյին եւ երեխային տեղափոխել են հիվանդանոց, բայց բժիշկները կարողացել են փրկել միայն որդեսպան հոր կյանքը: