2014թ. պետությունը Դամոկլեսյան սուր կմատուցի աշխատավարձով ապրողներին՝ բյուջեն համալրելու նպատակով: Այս մասին նոյեմբերի 22-ին լրագրողներին ասել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Ըստ նրա` պետությունը չի ձգտում թեթեւացնել բիզնեսի համար աշխատանքային պայմանները: «Հարկերի ավելացման հարցում ավելի շատ հույսները դնում են վարձու աշխատողների եւ նրանց աշխատավարձերի հարկման վրա», - ընդգծել է Բոստանջյանը:
Նա հավելել է, որ քաղաքացիների համար եւս մեկ բեռ է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որն ուժի մեջ է մտնում 2014թ. եւ պարավորեցնում է աշխատավարձի 5%-ը վճարել մասնավոր կենսաթոշակային ֆոնդերին (500 հազար դրամից ավելի աշխատավարձի դեպքում`10%): «Ընդ որում, ակնհայտ է, որ բյուջետային բոլոր խնդիրներն ավելի արդյունավետ կլինի լուծել ստվերային խոշոր բիզնեսը կրճատելու հաշվին», – եզրակացրել է նա:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am





























