Ոստիկանությունը Ռիգայի ողբերգության երեք վարկած է դիտարկում, որտեղ երեկ երեկոյան փլուզվել էր Maxima խանութի տանիքը, լրագրողներին հայտնել է Լատվիայի ոստիկանապետ Ինտ Կյուզիսը:
Delfi-ն գրում է, որ առաջին վարկածը կապված է շենքի նախագծման եւ վերահսկողության խախտումների հետ, երկրորդը` շինարարարության, երրորդը` տանիքում շինանյութեր պահելու հետ, որը կարող էր փլուզման պատճառ դառնալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ոստիկանությունը նաեւ տեղեկություն ունի, որ ողբերգությունից առաջ շենքում միացել է հակահրդեհային ազդանշանային համակարգը: Ներկայումս ճշտվում է, թե արդյոք Maxima-ի անձնակազմը համապարժե՞ք է արձագանքել դրան:
Ըստ վերջին տվյալների` զոհվել է 32 մարդ: 40-ից ավելին տուժել են, տասնյակ մարդիկ մնում են փլատակների տակ:





























