NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է «Foreign Policy» ամսագրում հրապարակված հոդվածը, որի հեղինակն է տվյալ ամսագրի խմբագրի օգնական Ջոն Դանա Սթասթերը:
1926թ.-ին Հայոց ցեղասպանությունից փրկված 15 ամյա փախստական Վարդուհի Գալեզյանն այցելեց Սպիտակ տուն, որպեսզի հանդիպի նախագահ Կալվին Քուլիջի հետ: Նա եկել էր, որպեսզի տեսնի իր ու Հազիրում(այն ժամանակ Սիրիայի, այժմ արդեն Լիբանանի տարածքում) բնակվող 1400 այլ որբերի գործած գորգն որպես նվեր ԱՄՆ-ին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի բնաջնջման ժամանակ ցուցաբերած հումանիտար օգնության դիմաց:1995թ.-ին Հաիզիրից Մերձավոր Արեւելքի գորգագործության ավանդույթներն իր վրա կրող հսկա գորգը եւս մեկ անգամ ցուցադրեցին Գալեզյանին ու նրա ընտանիքին, սակայն արդեն անցել է 17 տարի, երբ Սպիտակ տունը վերջին անգամ ցուցադրել է հայ որբերի գորգը:
Այժմ պարզ չէ, թե երբ են այն կրկին ցուցադրելու:Այդ գորգն այժմ դարձել է մի կողմից հայերին համակրողների ու պատմաբանների, ովքեր ցանկանում են հասնել գորգ ցուցադրմանը, մյուս կողմից Սպիտակ տան միջեւ պայքարի կենտրոն, որը կարծես թե զուսպ է գորգը ցուցահանդեսի համար տրամադրելու հարցում: Շատերը կասկածում են, որ Սպիտակ տունը խոնարհվել է Թուրքիայի առաջ, որը հրաժարվում է 1,5 մլն հայերի մահն անվանելցեղասպանություն եւ դեմ է հայկանա պատմական փաստերի ցուցադրմանը՝ որոնք թաքցնում են Թուրքիայի պատասխանատվությունը 20 - րդ դարում առաջին լայնածավալ էթնիկ բնաջնջման համար:Ոմանք կասկածում են, որ այս որոշումը հիմնավորվում է ոչ պակաս քաղաքական նպատակահարմարությամբ, քան գորգի ցուցահանդեսի համար պատշաճ միջավայր ապահովելու ցանկությամբ:
Գորգը խորհրդանշում է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայ բնակչության վտարման մասնի, ինչի հետեւանքով 1,5 մլն մարդ սպանվեց եւ հարյուր հազարավորները տեղահանվեցին. շատ պատմաբաններ սա համարում են նորագույն դարաշրջանի առաջին ցեղասպանությունը: Մահվան եւ տեղահանության ավերիչ հետեւանքները հանգեցրին ԱՄՆ-ի համաձայնեցված ջանքերին միջազգային հումանիտար օգնություն տրամադրել ու ստեղծել Մերձավոր Արեւելքի օգնության կոմիտե, որը Միջազգային զարգացման ԱՄՆ գործակալության(USAID) նախորդողն է:«Դժվար է հավատալ, որ քաղաքականությունը կապված չէ Սպիտակ տան կտրուկ մերժման հետ գորգը տրամադրել Սմիթսոնյան ինստիտուտին,- ասել է Դեւիսում Քալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Քիթ Ուոթենփաֆը, ով բազմիցս գրել է ԱՄՆ-ի մարդասիրության մասին գոյատեւող հայերի հանդեպ:- Այս բացատրությունը հետգրություն է եւ խիստ համոզիչ չէ: Պաշտոնական հավաքածուներից պատմական փաստերը միշտ հատուկ առիթներով դուրս են հանվում: Անսովոր չեն նաեւ արվեստի կարեւոր գործերի կամ հատուկ փաստաթղթերի կարճաժամկետ ցուցահանդեսներըը»:
Ուոթենփաֆը միջնորդությամբ դիմել է Սպիտակ տուն՝ խնդրելով վերանայել գորգ ցուցահանդեսի հարցը:Անկախ օգտագործվող տերմինաբանությունից՝ գորգն ունի հետաքրքրաշարժ պատմություն: Այն հյուսել են աղջիկների որբանոցում, Հազիր քաղաքում, որը Բեյրութից շուրջ 32 կմ դեպի հյուսիս է գտնվում ու որտեղ 1400 աղջիկներ կային. այն ֆինանսավորվում էր հյուսված գորգերի վաճառքի եւ Մերձավոր Արեւելքի օգնության կոմիտեի ներդրումներն հաշվին: Գորգի չափը 3.4x5.5 մետր 1, ունի 4.404.206 գործվածք եւ զարդարված կենդանիների, բույսերի եւ արաբեսկաների նախշերով: Այն ներկայացվել է նախագահ Քուլիջին 1925 թ.-ի դեկտեմբերի 4 – ին: Գորգը գտնվում էր Սպիտակ տանը, քանի դեռ Քուլիջը չէր թողել պաշտոնը, որից հետո այն նրա հետ միասին տեղափոխվեց Մասաչուսեթս: Գորգը սերնդից սերունդ է փոխանցվել եւ 1982 թ.-ին վերադարձել է Սպիտակ տան հավաքածու:




























