ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում՝ Ուկրաինայի իշխանությունները կհայտնվեին առավել քիչ ձեռնտու վիճակում, քան հիմա, եւ նրանք որոշեցին ռիսկի չդիմել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանը:

Նրա համոզմամբ՝ Ուկրաինան շատ ձեռնտու դիրքում է Եվրամիության եւ ապագա Եվրասիական տնտեսական միության միջեւ: «Ուկրաինան կպահպանի իր այդ դիրքորոշումը եւ կփորձի առավել ներդաշնակ փոխգործակցություն ծավալել ինչպես ԵՄ երկրների, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության հետ»,-ընդգծել է Գագիկ Հարությունյանը:

Հիշեցնենք, նոյեմբերի 21-ին Ուկրաինայի կառավարությունը հրահանգել է դադարեցնել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի կնքման նախապատրաստման գործընթացը: