Ռուսաստանն ու Վենեսուելան պայամանավորվել են երկրում ատոմային էլեկտրակայան կառուցելու հարցի շուրջ։ Այս մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը։
«Մենք պատրաստ ենք ստեղծել ԱԷԿ-ի առաջին նախագիծը»,- հայտարարել է նա։
Ինչպես հայնել է Չավեսը, բանակցությունների ընթացքում 31 փաստաթուղթ է ստորագրվել։ Մասնավորապես՝ Ռուսաստանն ու Վենեսուելան պայամանավորվել են 2 հազար «Լադա» մակնիշի ավտոմեքենաների առքուվաճառքի շուրջ։
Պայմանագիրը կնքվել է ԱվտոՎազ-ի եւ վենեսուելական Suvinca կորպորացիայի միջեւ։
Բացի այդ, ռուսական նավթային ընկերությունները պատրաստ են Վենեսուելային 1 մլրդ դոլար վճարել նավթի հանքերի մշակման հարցերում մասնակցություն ունենալու համար։ «Խունին-6» նախագծին մասնակցելու համար 600 մլն դոլար արդեն իսկ վճարվել է։
Վենեսուելայի նախագահի խոսքով, բանակցությունների ընթացքում քննարկվել են նաեւ տիեզերագնացության ոլորտում համագործակցության, ինչպես նաեւ ռազմատեխնիկական փոխգործակցության մասին հարցեր։



























