Իժեւսկում նոյեմբերի 20-ին Ուդմուրթիայի Հանրապետությունում ՆԳՆ քրեական հետախուզության աշխատակիցները ձերբակալել են 32-ամյա «օրենքով գող» Գեւորգ Գրիգորյանին, ով քրեական միջավայրում ավելի հայտնի է Գեւորիկ Նեֆտեկամսկի անվամբ:

Անձնական հետախուզման ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է 3,95 գրամ չափով «խինոլին» տեսակի թմրանյութ, որը խոշոր չափ է հանդիսանում ու պատժվում է մինչեւ տասը տարի ազատազրկմամբ, հաղորդում է «ՓրայմՔրայմը»:

Հիշեցենք, որ Հայաստանում ծնված Գեւորգ Գրիգորյանը, ով նախկինում դատապարտվել էր ավազակության համար, օծվել էր Դեդ Հասանի ընտանիքի կողմից անցյալ տարի դեկտեմբերի 14-ին: Նա Բաշկորտոստանում ամենաազդեցիկ «օրենքով գող» Իգոր Մոլոդցովի՝ Եգոր մականվամբ, վստահված անձն է:Ինչպես նախկինում հաղորդվում էր, այս տարի հոկտեմբերին Մոսկվայի հյուսիսում գտնվող սրճարաններից մեկում Գեւորիկի ու նրա հետ հակամարտող քրեական մեկ այլ կլանի ներկայացուցիչ Ահմեդ Սուտուլիի միջեւ բախում էր տեղի ունեցել, որի արդյունքում Գրիգորյանին ծեծի էին ենթարկել: Այդ պահից ի վեր Գեւորիկի կողմից որեւ ակտիվություն չէր նկատվել, այդ թվում նաեւ սահմանված վենդետան: Եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի, ապա հաշիվները մաքրելու հնարավորությունը շատ ուշ կտրամադրվի: