Ես բացարձակապես խնդիր չունեմ իմ որդու հետ կապված: Ամեն ընտանիքում էլ երեւի նման խոչընդոտներ, խնդիրներ, դեպքեր լինում են: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը` անդրադառնալով իր որդու հետ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին:
Յուրի Վարդանյանը հույս հայտնեց, որ մարդիկ կհասկանան իրեն եւ անընդհատ իրեն չեն մեղադրի որդու քայլերի համար. «Եվ ես կուզենամ, որ յուրաքանչյուր հայ մարդ ըմբռնումով մոտենա այս ամենին: Իհարկե, ես որպես ծնող եմ ասում, ինձ համար սա շատ ցավալի է, անընդունելի է, որ նման դեպք իմ պահով կատարվեց, հնչեղություն ստացավ ամբողջ Հանրապետությունով, աշխարհով: Բայց խնդիր չունեմ նրա համար, շատ լավ գիտեմ իմ տղային, որ որեւիցե լուրջ խնդիր չունի այդ ուղղությամբ: Այսօր ինքը այնտեղ է, որտեղ որ պետք է… այս պահին հետաքննություն է գնում եւ եթե խնդիր ունի` օրենքի սահմանված կարգով պատասխանատվություն կկրի»:




























