Փրկարար ծառայությունը նոյեմբերի 24-ին, ժամը 09.51-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Սայադյան փողոցում՝ հարսանյաց սրահի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.57-ին,  մարվել՝ 10.08-ին:

Պարզվել է, որ Սայադյան փողոցի թիվ 20 հասցեում «Սիրելիս» հարսանյաց սրահի տանիքում տեղի է ունեցել էլ. մալուխների կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ: