2016թ.-ի մարտի 24-ը կդառնա Շոտլանդիայի անկախության օր, եթե հաջորդ տարի շոտլանդացիների մեծամասնությունը հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկի Բրիտանիայից անջատվելու օգտին:

Շոտլանդիայի հարցերով բրիտանական նախարարությունն արդեն նշել է, որ նախքան հանրաքվեի անցկացումը շոտլանդական կառավարության կողմից անկախության օրվա նշանակումը թուլացնում է դրա դիրքերը անջատման վերաբերյալ առաջիկա բանակցություների ժամանակ, որոնք կսկսվեն, եթե շոտլանդացիները քվեարկեն անկախության օգտին, հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

Սակայն Շոտլանդիայի կառավարությունն անհրաժեշտ է համարել ներառել Անկախության օրն այսպես կոչված «Սպիտակ գրքում». սա պաշտոնական օրենսդիր փաստաթուղթ է, որը նվիրված է Շոտլանդիայի ապագա անկախության սկզբունքներին:

«Սպիտակ գիրքը» լույս կտեսնի երեքշաբթի, ու կառավարության նախագահը հույս է հայտնել, որ դրա հետ ծանոթանալու հնարավորություն կունենան ավելի մեծ թվով շոտլանդացիներ: