Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին խնդրել է վրացի քաղաքական գործիչ Գիվի Թարգմաձեին հանդիպումներ ունենալ ռուսական ընդդիմության հետ: Ինչպես հաղորդում է ամերիկյան BuzzFeed ինտերնետ-պորտալը, այս մասին խոստովանել է ինքը՝ Սահակաշվիլին:
Նա նաեւ նշել է, որ Թարգմաձեի հանդիպումները ռուս ընդդիմադիրներին անցկացվել են Լիտվայում ու Բելառուսում: «Գիվին անում է դա միշտ ու ամենուրեք: Այդպիսին է նրա բնույթը: Ես նրան կոչում եմ Չե Գիվի-արա»,- կայքը մեջբերում է Մ. Սահակաշվիլու խոսքերը:
«Ինտերֆաքսի» հաղորսմամբ՝ սրա հետ մեկտեղ Թարգմաձեն իր հերթին շարունակում է ժխտել ռուս ընդդիմադիրների հետ հանդիպումների փաստը: «Ես պատասխանատու չեմ մի բանի համար, ինչի հետ որեւէ կապ չունեմ»,- ասել է Թարգմաձեն:





























