«Հանուն եվրոպական Ուկրաինայի» ազգային վեչեի մոտ 10 000 մասնակիցներ Տարաս Շեւչենկոյի անվան Կիեւի ազգային համալսարանից ուղեւորվել են Կրեշչատիկ՝ Շեւչենկոյի պուրակով:
Ինչպես հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ի թղթակիցը, երթի առջեւից գնացող մասնակիցների ձեռքում Ուկրաինայի ու Եվրոպական միության խորհրդանիշ մեծ դրոշներ են, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:
Երթին են միացել մարդիկ, ովքեր սպասում էին Շեւչենկոյի պուրակում եւ Ուսուցչի տան մոտ: Երթը գլխավորում են ընդդիմադիր քաղաքական գործիչները:
Ընդ որում, Ուկրաինացիների համաշխարհային կոնգրեսը կոչ է անում նախագահ Վիկտոր Յանուկովիչին անկախ ամեն ինչից ստորագրել ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը:
«ԵՄ-ի եւ Ուկրաինայի միջեւ ասոցացման համաձայնագրի կնքումը կհաստատի ուկրանացիները ընտրությունը եվրաինտեգրման օգտին: Դրա փոխարեն ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի կնքումի հրաժարումն ու Ռուսաստանի հետ երկխոսությունը Մաքսայի միության անդամակցության վերաբերյալ ջնջում է ուկրաինացիներ ձգտումները եվրաինտեգրման վերաբերյալ, խաթարում է Ուկրաինայի ինքնիշխանությունը, վեր է հանում Ռուսաստանի հավակնությունները, վատթարացնում է մարդու իրավունքներ հետ կապված դրությունը»,- ասվում է Ուկրաինացիների համաշխարհային կոնգրեսի հայտարարության մեջ:





























