Երեւանի Մաշտոցի պողոտայի եւ Վ. Կոստանյան փողոցների խաչմերուկում, նոյեմբերի 24-ին, ժամը 07.30-ի սահմաններում, իրար են բախվել «Օպել Վեկտրա» եւ «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «ՎԱԶ-21063»-ի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























