Երեւանի Մաշտոցի պողոտայի թիվ 5 հասցեի դիմաց, նոյեմբերի 23-ին, ժամը 14.30-ին, իրար են բախվել «ՎԱԶ-2101», «Մերսեդես-Բենց» եւ «ՎԱԶ-210610» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-2101»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























