Մայքլ Ջեքսոնի կաշվե սեւ համերգային կոշիկները աճուրդի են հանվել: Նախապես կոշիկների զույգը գնահատվել է 50 հազար դոլար: The Daily Mail-ը գրում է, որ Knaisz Auctions աճուրդի տան կազմակերպած «Rock & Roll Winter Auction» աճուրդը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին:
Լոտը հատկապես արժեքավոր է նրանով, որ կոշիկներին անձամբ մակագրել է Ջեքսոնը: Բացի կոշիկներից աճուրդին ներկայացվելու են նաեւ երգչի սպիտակ գլխարկը, գիշերային հագուստը, նրա նկարները, ինչպես նաեւ Swarovski քարերով զարդարված ձեռնոցը: Ձեռնոցի դիզայներները Մայքլ Բուշն ու Դենիս Թոմփքինսն են, որոնք Ջեքսոնի հետ աշխատել են երկար տարիներ: Ակնկալվում է, որ ձեռնոցը կվաճառվի 40-50 հազար դոլարով:
Knaisz Auctions-ն աճուրդն անցկացնելու է առաջին անգամ: Մեկնաբանելով մեկնարկը՝ աճուրդի տան տնօրենը Մայքլ Ջեքսոնին անվանել է փոփ երաժշտության գլխավոր երգիչներից մեկը եւ նշել, որ աճուրդը երգչի երկրպագուներին կօգնի ձեռք բերել նրա անձնական պատմության մեկ մասնիկը: Չի նշվում, թե որքան գումար են նախատեսում ստանալ աճուրդից:





























