Երեւանի կենտրոնում գենդերային բռնության դեմ ուղղված երթ է անցկացվել: Մասնակցել է մոտ 30 մարդ, հիմնականում՝ աղջիկներ:

Կարմիր հագած մասնակիցները թմբկահարել են եւ կանանց նկատմամբ ֆիզիկական բռնությունների դեմ կոչեր հնչեցրել: Առաջին շարքերում եղել են նաեւ մի քանի պատանիներ, որոնք աղջիկների հետ միասին ընտանիքներում եւ հասարակության մեջ կանանց նկատմամբ տղամարդկանց կամայանականությունները դադարեցնելու  կոչեր են հնչեցրել, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Անցորդներին բաժանել են Սեռական բռնության դեմ ճգնաժամային կենտրոնի բուկլետներ՝  0800 01 280 թեժ գծի համարով, որով հոգեբանական եւ իրավական խորհրդատվությունների համար կարող են զանգահարել սեռական ճնշման եւ բռնության ենթարկվածները: