Facebook սոցիալական ցանցում նոր էջ է բացվել՝ «Հեղափոխություն» անվանումով, որտեղ կոչ է արվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցի ժամանակ հեղափոխության դրոշ բարձրացնել:

Այսօր այդ էջում տեղադրվել է մի հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Հարգելի ՀՀ արժանապատիվ քաղաքացիներ, ում համար արժեք է եւ թանկ է Հայաստանի անկախությունը եւ հայերի ազատությունը, ովքեր ցանկանում են Պուտինին լարել Հայաստանից, ներկայացնում եմ Ձեզ ռեցեպտի մի տարբերակ:

Վառել Ռուսաստանի դրոշը ու ինչքան հնարավոր է թող շատ դրոշ մոխրանա, տարբեր տեղերում, որ ամեն քայլափոխին տեսնեն մարդիկ Ռուսաստանի պարտությունը : Դրանից արդյունավետ էֆեկտ կստանաք, մանավանդ, եթե դա արվի Պուտինի աչքի առջեւ:

Դիմշաշկեք, վուվուզուլաներ, զուռնաներ, շեփորներ, թմբուկներ ու շաաաաատ աղմուկ: Պաստառներ ու այնպիսի տեքստերով, որ կարդան ու զգան իրենց վախճանը կարդալուց:

Ոստիկանների կողմից ուժ գործադրելու դեպքում, (եթե իհարկե չանցնեն ժողովրդի կողմը),՝ համարժեք պատասխան տվեք առանց վախենալու նրանցից, քանի որ նրանք սնվում են ձեր վախերով: Ներկեր, դիմշաշկեք, մարգանցովկա-բրոնզ, պզիկներով բիբարաջուր, ռագատկեք, փայտեր, բենզինի շշեր:

Հնարավորության դեպքում՝ գրավեք ստրատեգիական բարձունքները, կտուրները, քանի որ Պուտինը չի վստահելու իր անվտանգությունը Սերժին ու տեղում լինելու է նաեւ ռուսական սպեցնազը, որը բազմիցս ցույց է տվել իր մարդասպանի դեմքը:

Դրա համար շատ կարեւոր է լինել զգուշ, բայց վճռական եւ խիզախ, քանի որ ռուսները տեսնելով դա, ժողովրդի դեմ սադրանքներ կատարելու փոխարեն, կնախընտրեն Պուտինին փախցնեն Հայաստանից իր անվտանգության համար, իսկ դա արդեն կլինի հաղթանակ ու աշխարհը միանգամից կարձագանքի ի օգուտ Հայաստանի ու Ռուսաստանին միջազգայնորեր դեմ կտան պատին, քանի որ կտեսնեն, որ հայերը կամազուրկ չեն ու պատրաստ են հանուն իրենց ազատության ու անկախության, նույնիսկ Պուտինին լարեն Հայաստանից, ազատելով մեր երկիրը չեկիստ բռնակալից ու իր ենթակա համբալներից, ովքեր կործանման եզրին են հասցրել համ ժողովրդին,՝ համ էլ Հայաստանը:

Իհարկե՝ այս ամենը, անպայման չի անենք այնպես ինչպես տվյալ ռեցեպտում է, դուք ունեք ձեր ազատ ընտրությանը, բայց ինչ անելու եք, խելքով արեք, որ չվնասեք ինքներդ ձեզ ու ոչ էլ անմեղ մարդկանց:

ՇԱՏ ԿԱՐեւՈՐ Է, ՈՐ ՈՒՇԱԴԻՐ ԼԻՆԵՔ ու աչքից բաց չթողնեք ձեր մեջ ներդրված ՍԱԴՐԻՉՆԵՐԻՆ եւ բացահայտելու դեպքում, առանց աղմուկի մեկուսացրեք նրանց կամ էլ հեռացրեք ձեր շարքերից, նույնիսկ արագ նոկաուդ անելով, քանի որ նրանցից ամեն ստորություն սպասելի է, դրա բազմաթիվ ապացույցները ԲՈԼՈՐՍ էլ հայտնի են: ՀԱՆՈՒՆ ՀԱՅՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ու ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ!!! ԴԵՊԻ ՎՃՌԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ!!!

Նշենք, որ այս պահին «Հեղափոխություն» խումբը հավանել է 1350 օգտատեր: