Հայաստանի Հատուկ քնչական ծառայությունում ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասով քաղաքացի Ա.Ս.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ըստ Ա.Ս.-ի հաղորդման, 2011 թվականի մարտի 23-ին` ժամը 02:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության աշխատակիցներն իրեն եւ Ա. Ղ.-ին գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն, որտեղ իրենց ծեծի եւ խոշտանգումների միջոցով ստիպել են խոստովանել գողության կատարումը:
Կատարվում է նախաքննություն:




























