Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական նամակներ է ուղարկել ՀՀ մարզպետներին, Երեւանի քաղաքապետին եւ ԿԳՆ ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրեններին, որում, մասնավորապես, նշվում է, որ նախադպրոցական եւ հանրակրթական ուսումնական հաստատություններում անցկացվող միջոցառումների ընթացքում տարբեր կազմակերպությունների կողմից տարածվում են ուսումնական գրականություն, ուսումնադիտողական պարագաներ, որոնք ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից երաշխավորված չեն:

Նախարարը խնդրել է մարզպետների եւ քաղաքապետի հանձնարարականն իրենց ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ ուսումնական հաստատություններում կիրառել բացառապես ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից երաշխավորված ուսումնական գրականություն եւ ուսումնադիտողական պարագաներ:

Նմանատիպ բովանդակությամբ հանձնարարական նախարարը տվել է ՀՀ ԿԳՆ ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրեններին: