Բաքուն խորամանկաբար հրաժարվել է ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագրից՝ թեեւ փաստաթղթի նախաստորագրում չէր նախատեսվում:

Ինչպես haqqin.az-ն է հաղորդում, համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը: Նա այդ մասին հայտարարել է ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում: ԵՄ-ին առաջարկություն է արվել գործընկերության մասին համաձայնագիր կնքել:

Հիշեցնենք, որ ծրագրի մասնակիցներ են դարձել վեց նախկին խորհրդային հանրապետություններ՝ երեքը Արեւելյան Եվրոպայից (Բելառուս, Մոլդովա, Ուկրաինա) եւ երեքը Հարավային Կովկասից (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան): Այն մասին, որ Վիլնյուսյան գագաթաժողովում Ադրբեջանը կարող էր նախաստորագրել համաձայնագիրը, տեղեկություններ չեն եղել: Այսպիսով՝ Բաքուն հրաժարվել է նրանից, ինչն իրեն առայժմ չեն առաջարկել: