Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով «Ժնեւ-2» կոնֆերանսը տեղի է ունենալու 2014 թվականի հունվարի 22-ին, հաղորդում է Al Arabiya-ն:
Այս տեղեկատվությունը հաստատել է նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը: Համապատասխան որոշումն ընդունվել է ՌԴ-ԱՄՆ-ՄԱԿ եռակողմ հանդիպման ժամանակ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ժնեւ-2» կոնֆերանսի անցկացումը 2013 թվականի ընթացքում քիչ հավանական է, հաղորդում է Gazeta.ru-ն:




























