«Մոնտի Փայթոն» բրիտանական երգիծական կրկեսախումբը հայտարարել է Լոնդոնում լրացուցիչ շոու անցկացնելու մասին, երբ նրանց ներկայացման 20 հազար տոմսերը վաճառվել են վայրկյանների ընթացքում:
«Մոնտի Փայթոնի թռչող կրկեսը» կուլտային շոուն եթեր էր դուրս եկել 1969-1974թթ. BBC հեռուստաալիքով:
Այն բաղկացած էր սքեթչերից եւ սյուրռեալիստկան մուլտֆիլմերից, որոնց միավորում էր աբսուրդի գաղափարով: «Փայթոնները» նկարահանել էին նաեւ չորս ֆիլմ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:





























