«Արեւելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթաժողովում Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելու առաջարկությունը դեռեւս օրակարգում է, թեեւ Ուկրաինայի կառավարությունը դադարեցրել է համաձայնագրի կնքման նախապատրաստության գործընթացը: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի եւ Եվրոպայի խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի համատեղ հայտարարությունում, հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը:

Ասոցացման եւ խորն ու համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագրերի ստորագրման աննախադեպ առաջարկությունը դեռեւս օրակարգում է: Ուկրաինացի առաջնորդների կողմից քաղաքական կամք, վճռական գործողություններ եւ 2012-ի դեկտեմբերին Ուկրաինայի ստանձնած պարտավորությունների կատարման հարցում զգալի առաջընթաց է պահանջում: Միաժամանակ, քանի որ մենք գիտենք արտաքին ճնշումների մասին, որի տակ հայտնվել է Ուկրաինան, մենք վստահ ենք, որ կարճատեւ քննարկումները չեն կարող ջնջել երկարաժամկետ առավելությունները, որը բերում է գործընկերությունը: Մենք չենք կիսում այս առնչությամբ ռուսական դիրքորոշումը:

ԵՄ-ի հետ սրետ հարաբերությունները տեղի չի ունենում մեր արեւլյան գործընկերների՝ իրենց այլ հարեւանների հետ հարաբերությունների հաշվին: «Արեւելյան գործընկերությունը» կառուցվում է բոլորի համար շահավետության հիմքի վրա, եւ մենք պատրաստ ենք ՌԴ-ին բացատրել մեր գործընկերների հետ առեւտրի մեծացման ազդեցությունը»,-ասված է Բարոզուի եւ Ռոմպոյի համատեղ հայտարարությունում:

Նրանք հայտարարել են, որ բարձր են գնահատում ուկրաինացիների ելույթները հանուն եվրոպական ինտեգրման: