ԱՄՆ-ն ու Ադրբեջանը ընդհանուր հետաքրքրություններ ունեն տարածաշրջանային անվտանգության կառուցման, էներգառեսուրսների մատակարարման դիվերսիֆիկացիայի, ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումների իրականացման, ահաբեկչության դեմ պայքարի ու կանխրգելման, ինչպես նաեւ թմրանյութերի ու ԶՈԶ-ի շրջանառության կանխարգելման հարցերի վերաբերյալ:

«Ակնկալում ենք, որ նման համագործակցությունը կշարունակվի, եւ անհամբերությամբ ակնկալում ենք մեր երկրների միջեւ կապերի ամրապնդման հնրավարությանը»,-ասել է Ռուբին:

Ադրբեջանը շարունակում է առաջատար դեր խաղալ էներգետիկ երթուղիների դիվերսիֆիկացիայի հարցում:

Ռուբիի խոսքով՝ կասպյան գազը միջազգային շուկա ներմուծելուց հետո այդ նախաձեռնությունը նպաստելու է էներգակիրների համաշխարհային պահանջարկի բավարարմանը:

Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, ԱՄՆ-ն նախկինի պես հաստատակամորեն հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում խաղաղության հասնելու՝ Հելսինքյան սկզբունքների հիման վրա:

Նրա խոսքով՝ ի դեմս դեսպան Ջեյմս Ուորլիքի, ԱՄՆ-ն կարծում է, որ գոյություն ունի իրական հեռանկար՝ խաղաղության հասնելու ու հույս են հայտնում, որ կողմերը կշարունակեն աշխատել՝ հատկապես Վիեննայում նախագահների հանդիպումից հետո:

Ցանկացած երկարաժամկետ որոշում կպահանջի երկու կողմերի կոմպրոմիսը: Եվ Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է քաղաքական կամք դրսեւորեն, որպեսզի դժվար որոշում կայացնեն՝ կապված խաղաղ կարգավորման հետ: