Րաֆֆի Հովհաննիսյանը սեպտեմբերի 3-ին հանրահավաքի փորձ արեց, բայց, ցավոք սրտի, չափազանց քիչ մարդ էր հավաքվել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին հրավիրված ասուլիսին ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը եւ ավելացրեց, որ թեթեւս իրենք էլ իրենց մեղքի բաժինը ունեն, որ հասարակության ուշադրությունը չեն կարողանում սեւեռել այդ խնդրի վրա, ինչպես Ուկրայինայի ժողովուրդը: Նա, միաժամամանակ, ավելացրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշակի առողջական խնդիրներ ունի եւ գնացել է բուժման: Խոսելով նոր քաղաքական ուժերի ձեւավորման մասին՝ Սաֆարյանն ասաց, թե քաղաքական հին դերակատարները արդեն համարժեք չեն արձագանքում Հայաստանի արտաքին եւ ներքին զարգացումներին: «Տպավորությունը այնպիսին է, որ եթե թողնենք քաղաքական հին դերակատարներին, ապա շարունակվելու է անադեկվատության իրավիճակը երկրում: Հիմա ովքեր փորձում են քաղաքական գործընթացներով զբաղվել, փորձում են ճեղքում տալ, բայց խցանման իրավիճակ է ստեղծվել»,- ավելացրեց Ստեփան Սաֆարյանը: Նա նաեւ խոստովանեց, որ ԱԺ-ում իրենց ներկայիս խմբակցությունը մի քանի անգամ զիջում է նախորդ խմբակցությանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























