2014թ. հունվարի 1-ից ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի կարգավիճակը կփոխվի: Գրասենյակը կգործի որպես Նախագծերի համակարգող: Այս մասին երեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի ղեկավար Կորայ Տարգայը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նա հիշեցրել է, որ այդ որոշումն ընդունվել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի հուլիսի 26-ի նիստում:

Հիշեցնենք, որ այս տարեսկզբին Ադրբեջանը դիմել էր ԵԱՀԿ՝ ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի կարգավիճակը մինչեւ Նախագծերի համակարգողի մակարդակի իջեցնելու հարցով: Այս տարվա հուլիսին ԵԱՀԿ Մշտական խորհուրդը համապատասխան որոշում էր կայացրել: