Այսօրվա մեր ԱԺ-ն, բացառությամբ մի քանի հատուկենտ պատգամավորների, ամբողջապես վերահսկվում է Ռուսաստանի կողմից, մի մասը՝ մեծամասնությունը՝ Սերժ Սարգսյանի միջոցով, երկրորդ մասը՝ հանձինս ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի, Ռոբերտ Քոչարյանի միջոցով։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը։  

«Մինչեւ սեպտեմբերի 3-ը ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, ըստ էության, արդեն իրենց ողջ գործունեությամբ Հայաստանի իշխանության ձեւավորման գործընթացը հանձնել էին Մոսկվային եւ փոխանակ պահանջելու Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը հակասահմադրական քայլերի համար, նրանք ընդամենը պահանջում ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Տարբերությունը մեծ է, բոլոր այն դեպքերում, երբ նրանք մեղադրում են Սերժ Սարգսյանին, կարելի է այդ ամենը, այդ որակները մեղադրել նաեւ իրենց, այսինքն՝ մենք ունենք քրեաօլիգարխիկ իշխանություն եւ նույն քրեաօլիգարխիկ ընդդիմությունը՝ հանձինս Քոչարյանի ենթակառուցվածքնենրի, եւ հրաժարական պահանջողները իրենց բոլոր որակներով գտնվում են նույն հարթության մեջ, ինչ-որ իշխանությունը՝ լեգիտիմության նույն աստիճանով, նույն բարոյական համակարգով իշխանությունը եւ Քոչարյանի ենթակառուցվածքները, նույն արժեքային համակարգով, նույն կրկնակի ստանդարտներով օրենքի եւ օրինականության հանդեպ։ Հարց է ծագում՝ ինչու են պահանջում հրաժարականը, ոչ թե պաշտոնանկությունը»,- նշեց Դավիթ Շահնազարյանը։

Նա նշեց, որ առաջին պատճառն այն է, որ եթե իշխանությունը սեպտեմբերի 3-ի ճնշման տակ դարձավ պրոռուսական եւ հիմա իրականացնում է Ռուսաստանի բոլոր հրահանգները, ապա այսպես կոչված ընդդիմությունը ի սկզբանե հենց այդպիսին էր։ «Ես ավելին ասեմ՝ դրանք հայաստանածին ուժեր չեն։ Ըստ էության՝ այդ ողջ քաղաքական համակարգը՝ թե իշխանություն, թե ընդդիմություն, սպասարկում է միայն ու միայն Ռուսաստանի շահերը, այդ իսկ պատճառով ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը երբեք պաշտոնակության հարց չեն բարձրացնի, որովհետեւ այս քաղաքական համակարգը կարող է գոյատեւել միմիայն Ռուսաստանի, օտարի հովանու տալ»,- ասաց Դավիթ Շահնազարյանը։

Երկրորդ խնդիրը, ըստ նրա, այն է, որ  նրանք պահանջելով Սերժ Սարգսյանի հրաժարականը,ոչ թե պաշտոնակությունը, նպաստում են, որ հասարակությունը, մամուլը ուշադրությունը չկենտրոնացնի այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են հակասահմանադրականությունը, ինքիշխանության կորուստը, Ռուսաստանի՝ Ադրբեջանի նկատմամբ իրականցվող քաղաքականությունը՝ սկսած նրան մեծ քանակությամբ զենք վաճառելուց, եւ այդ ուժերից որեւէ մեկը չի անդրադարձել դրան։

Նա նշեց, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջում են պրոռուսական ուժերը, որոնք Պուտին ասում են, թե Սերժ Սարգսյանը չի կարող այս համակարգը պաշտպանել, մենք կպաշտպանենք, «սա ընդամենը պայքար է կոռուպցիոն լծակների համար, այդ առումով ոչ մի տարբերություն ՀՀԿ-ի ՀԱԿ-ի եւԲՀԿ-ի միջեւ»։ Դավիթ Շահնազարյանի կարծիքով՝ ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն այդպես փորձում են քողարկել այն բոլոր հայտարարությունները, որոնք վիրավորում են թե մեր պետությունը, թե մեր ազգային արժանապատվությունը, որոնք արվում ենք Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյանների կողմից։

«Մենք ունենք այդպես կոչված մի քաղաքական համակարգ, որը սեպտեմբերի 3-ի գործարքը բացատրում է անվտանգությամբ, ի՞նչ անվտանգության  մասին է խոսքը, բացառապես ռուսական համակարգի անվտանգությունը։ Եթե մի քանի պատգամավորների չհաշվենք, այսօրվա ԱԺ-ն մի գործառույթ ունի իրականացնելու, որը փորձելու է իրականցնել այն, որ մենք անկախ պետություն չենք, դա ձեւակերպելու է իրավաբանորեն, թեեւ Սահմանադրությունը դա թույլ չի տալիս։ Մեր պետականության ամենամեծ վտանգը այսօրվա քաղաքական համակարգն է։ Արտախորհրդարական ուժեր, որոնք նույնպես ծառայում են Ռուսաստանին եւ կառավարվում Քոչարյանի կողմից, փորձում են այդ հարցը առաջ քաշել։ Շատ ցավալի է, որ նրանց հաջողվել է մոլորության մեջ գցել որոշ ազատամարտիկների, ուղղակի չհասկանալով՝ այդ ազատամարտիկները մոլորության մեջ են հայտնվել, կոչ եմ անում նրանց բարձրացնել սերժի պաշտոնանկության հարցը, ոչ թե հրաժարականի հարցը, որովհետեւ նրա գործունեությունը վնասում է մեր ինքնիշպխանությանը։ Եթե ազատմարտիկները այդ հարցը բարձրացնեն, վստահ եմ, որ ռուսական ազդեցությամբ ուժերը մի կողմ կքաշվեն»,- ասաց Դավիթ Շահնազարյանը։