Հայաստանի արտաքին քաղաքականությունը, Հայաստանի անվտանգությունը արդեն ամբողջովին տնօրինում է Ռուսաստանը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը։  

Նա նշեց, որ երկու հարյուր տարվա ընթացքում այդ հարցերը լուծվել են նույն եւ միեւնույն եղանակով՝  «բացառապես իր շահը հետապնդելով Ռուսաստանը երբեք Ղարաբաղի հարցը չի լուծի այնպես, ինչպես մենք կուզենայինք, 1988թ շարժումը սկսվեց դրա համար։ «Այդ շարժումով մենք առաջին հերթին Հայաստանում Ղարաբաղը ազատագրեցինք ռուսական կայսրությունից, այնուհետեւ նոր Ադրբեջանից, 1988թ շարժումը ճնշվում էր ռուսական բանակի եւ տանկերի միջոցով Երեւանի կենտրոնում, եւ մենք մեր ձեռքերով դիմակայում ենք այդ տանկերին։ Ուզում եմ հիշեցնել, որ Հյուսասային Արցախը օկուպացվեց ռուսական զորքերի կողմից, եւ գործող օպերացիայով սկսվեց պատերազմ։ 1992թ Շուշիի եւ Լաչինի գործողույթուններից հետո ամռանը ԼՂՀ տարածքի 52 տոկոսը անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ ո՞վ էր կատարել այդ օկուպացիան, ՌԴ-ի 23-րդ դիվիզիան էր իրականացրել ԼՂ-ի օկուպացիան։ Հիմա մենք բացառապես վերադառնում ենք նույն վիճակին, 200 տարի տեսել ենք, թե ինչպես է ապահովել ՌԴ-ն ԼՂՀ-ի անվտանգությունը, ՌԴ-ն ունի մեկ խնդիր՝ չկարգավորել հակամարտությունը եւ տեղակայել հակամարտության գոտում իր զորքերը խաղաղապահի անվան տակ, իսկ թե ինչ խաաղապահ են, մենք դա գիտենք։ Այժմ արդեն վերանում է այն գործոնը, որը հանդիսանում էր Արցախի անվտանգության միակ երաշխիքը՝ Հայաստանի Հանրապետույթունը»,- նշեց Դավիթ Շահնազարյանը։

Նա շեշտեց, որ Հայաստանի պետականության միակ սպառնալիքը Ռուսաստանի արտաքին քաղաքականությունն է։ Նրա կարծիքով՝ ըստ էության՝ ՀՀ-ի սահմանները դրանք Ռուսաստանի ռազմաքաղաքական սահմաններ էին, որովհետեւ դրանք ապահավում էին Ռուսաստանի ենթակա ՀԱՊԿ կառուցյի միջոցով, այժմ Ռուսաստանը իր նեոկայսերական քաղաքականությամբ այդ սահմաներին տալիս է նոր որակներ, «դրանք ոչ միայն ռազմաքաղաքական են, այլեւ տնտեսական, մշակութային, քաղաքակրթական եւ արժեքային համակարգ, այն արժեքային համակարգը, որ կա այսօր Ռուսաստանում»։ «Ռուսաստանը երբեք չի հարգել մեր պետականությունը, մեր ինքնիշխաբությունը Ռուսաստանը միշտ եղել է եւ կա կայսրություն, Ցարական Ռուսաստանը, Խորհրդային Ռուսաստանը եւ այսօրվա Ռուսաստանն է կայսրություն, սա հրապարակավ հայտարարել է ՌԴ նախագահ Պուտինը։ Որեւէ կասկած չունեմ, որ իր այս քաղաքականությամբ Պուտինը մոտեցնում է Ռուսաստանի կայսրության կազմաքանդմանը»,- նշեց Դավիթ Շահնազարյանը։ Նա շեշտեց, որ ներկայիս քաղաքական համակարգը ի վիճակի չէ պաշտպանել ոչ միայն մեր անկախությունը եւ ինքնիշխանությունը, այլեւ մեր արժանապատավությունը, «այն, ինչ տեղի է ունենում այսօր մեր քաղաքական համակարգի ներսում, պայքար է լծակների համար, կոռումպացված քաղաքական համակարգը կարող է գոյատեւել միայն այս կայսրության շրջանում»։