Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում այս պահին ընդամենը 2 դատապարտյալ են հացադուլի մեջ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը եւ նշեց, որ առանց նրանց համաձայնության չի կարող բացահայտել նրանց ինքնությունը:
Նրա խոսքով՝ դատապարտյալները 3 օր է ինչ հացադուլի մեջ են եւ դժգոհում են իրենց քրեական գործից: «Նրանք առանձին խցերում են եւ բժիշկների մշտական հսկողության տակ»,- ասաց Գոռ Ղլեչյանը եւ ավելացրեց, որ նրանց հետ բացատրական աշխատանքներ են տարվում հացադուլը դադարեցնելու ուղղությամբ:




























