36-ամյա  Գեորգի  Գ.-ն մեղադրվում է ոտքերով եւ բռունցքներով գերմանուհու ծեծի ենթարկելու մեջ: Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 36-ամյա Գեորգի  Գ.-ն Վաղարշյան շենքի բակերից մեկում բռունցքով եւ ոտքերով հարվածներ է հասցրել գերմանուհի Սվետլանա Շ.-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ:

Քրեական գործ է հարուցվել 117  հոդվածի հատկանիշներով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատեւ քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 50-100-պատիկի չափով:

Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու ստորագրությունը: Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 25-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: