«Հայկական ժամանակը» գրում է, որ  ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը, որ հայտարարել էին կուտակային կենսաթոշակային նոր համակարգի ներդրման դեմ համատեղ գործողություններ ծավալելու մասին, երեկ հանդիպել եւ քննարկել են իրենց առաջիկա քայլերն ու ռազմավարությունը։

«Որոշում, ինչպես մեզ հայտնեցին նրանց ներկայացուցիչները, դեռ չի կայացվել։ Այսօր եւս տեղի կունենա հանդիպում եւ, ըստ ամենայնի, որոշում կկայացվի առաջիկա քայլերի մասին։ Հիշեցնենք, քննարկվում են կրկին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու եւ ՍԴ դիմելու տարբերակները»,- գրում է թերթը։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում