Ոստիկանության Շենգավիթի բաժնի եւ անձնագրային բաժանմունքի ծառայողները, նոյեմբերի 26-ին, անձնագրային բաժանմունքից բերման են ենթարկել 38-ամյա Վահան Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2009 թ. հոկտեմբերի 31-ից հետախուզվում էր Բուլղարիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 194 եւ 195 հոդվածների մեղադրանքով: