Հայ Հեղափոխական Դաշնակցության Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի պատվիրակությունը հանդիպել է ԼՂՀ նախագահ  Բակո Սահակյանի հետ, որը  «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի նախաշեմին գտնվում է Լոս Անջելեսում, գրում է «Asbarez»-ը:

Գլենդելի «Հիլթոն» հյուրանոցում կայացած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԼՂՀ կարգավորման, սփյուռքի եւ Ղարաբաղի կապերի միջեւ կապերի  ամրապնդման, ինչպես նաեւ ԼՂՀ պետականության ամրապնդման ջանքերի հետ կապված հարցերի լայն շրջանակ: Հատուկ ընդգծվել է Ղարաբաղում ծրագրերի առաջխաղացման եւ Ղարաբաղի ժողովրդի ու հայ համայնքի միջեւ կամուրջների ստեղծման գործում  Արեւմտյան  Ամերիկայի հայ համայնքի ունեցած դերը: