«Չորրորդ իշխանությունը» գրում է, որ այսօր Լոնդոնում մեկնարկում է ALDE կուսակցության համագումարը։

«Այն կտեւի մինչեւ նոյեմբերի 30-ը: Հայաստանից համագումարին մասնակցելու համար Լոնդոն է մեկնել Հայ ազգային կոնգրեսի պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են Կոնգրեսի փոխնախագահներ Արամ Մանուկյանն ու Լեւոն Զուրաբյանը, ինչպես նաեւ Լեւիկ Խաչատրյանը, Վլադիմիր Կարապետյանը, Վահան Վարդապետյանը, Գարիկ Գրիգորյանը եւ Գեւորգ Գեւորգյանը:

Համագումարում պետք է տեղի ունենան ALDE կուսակցության բյուրոյի ընտրություններ: Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսը ALDE-ի անդամ է»: 

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում