Հայաստանում տնտեսական անկումը 2009թ. հունվար-հունիս ամիսներին 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ կազմել է 16,3 տոկոս: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ՀՆԱ-ի ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 3,026 միլիարդ դոլար (1 տրիլիոն 119,4 միլարդ դրամ), իսկ ՀՆԱ գնանկման ցուցիչը 2009թ. առաջին կիսամյակի ընթացքում 2008թ. առաջին կիսամյակի համեմատությամբ կազմել է 102,1 տոկոս:
Հաշվետու ժամանակահատվածում շինարարության ոլորտում անկումը կազմել է 51,9 տոկոս, արդյունաբերության ոլորտում (ներառյալ՝ էներգետիկան)՝ 11,2 տոկոս, գյուղատնտեսության, անտառտնտեսության եւ ձկնարդյունաբերության ոլորտներում՝ 2,4 տոկոս, ֆինանսական ոլորտում՝ 3,8 տոկոս:
Համաձայն պետբյուջեի՝ Հայաստանում ՀՆԱ աճը նախատեսված է 9,2 տոկոսի սահմաններում:



















