NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է Դավիթ Բոյաջյանը հոդվածը, որը հրապարակվել է «Dissident Voice» տեղեկագրում:
Թուրքիան աշխարհիկ պետություն է: Այդպես են պնդում Թուրքիայի կառավարությունը եւ արեւմտյան գրեթե բոլոր խոշոր լրատվամիջոցները: Նրանք սխալվում են: Քաղաքակիրթ, ժողովրդավարական երկրներում աշխարհիկություն նշանակում է ոչ միայն եկեղեցու եւ պետության հարգելի տարանջատում, այլեւ կրոնի ազատություն: Թուրքիայի քաղաքականությունը երկար ժամանակ է, ինչ լիովին հակառակ է աշխարհիկությանը:
Թուրքիայի կառավարությունը զանգվածաբար երկրի ներսում աջակցում եւ ֆինանսավորվում է իսլամը, մասնավորապես սունիներին: Թուրքիան, միեւնույն ժամանակ, ճնշում այլ կրոնները , ինչպիսին է ալեւիզմը, ինչպես նաեւ ահաբեկում եւ հետապնդում է բուն քրիստոնյաներին, որոնց մեծ մասին ոչնչացրել են 20-րդ դարի ցեղասպանության ժամանակ: Բացի այդ, նրանք օգտագործում են իսլամը Եվրոպայում, Ասիայում եւ այլուր Թուրքիայի քաղաքական ուժը տարածելու համար: Թուրքիայի համակարգն ավելի ճիշտ կլինի անվանել պետական իսլամ: Այս հոդվածը չի քննադատում իսլամը կամ դրա հետեւորդներին: Մենք հարգում ենք նրանց: Սակայն աշխարհիկ Թուրքիայի առասպելը մերկացում է պահանջում:
Կրոնների հարցերով տնօրինությունը, որը հայտնի է «Դիյանեթ» անվամբ, պետական մարմին է, որը Թուրքիայում ներկայացնում եւ ուղղորդում է սունիական մահմեդականությունը: Թուրքական հանրապետության ստեղծումից մեկ տարի անց, 1924թ.-ին հիմնված «Դիյանեթը» ամրագրված է Թուրքիայի սահմանադրության 136-րդ հոդվածում: Սա հսկայական ու ազդեցիկ կառույց է: Օրգանը գործում է վարչապետի կից ու ունի մոտ 100 հազար աշխատակից: Սունի ողջ հոգեւորականությունը «Դիյանեթի» պետական ծառայողներ են: Տարեկան ծախսերը կազմում է 2 մլրդ դոլար, որը գերազանցում է թուրքական արտգործնախարարության եւ էներգետիկայի եը շրջակա միջավայրի պաշտպանության նախարարության բյուջեները միասին վերցրած:
«Դիյանեթն» ունի արտաքին գործերի բաժին, որը կրոնական խորհրդատուներին ուղարկում ոչ միայն մահմեդական երկրներ, ինչպիսիք են Կենտրոնական Ասիայի եւ Աֆրիկայի երկրները, այլեւ ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Շվեդիա եւ եվրոպական այլ երկրներ: Նույնիսկ որոշ թուրքական դեսպանություններ ու հյուպատոսություններ ունեն կրոնի հարցերի բաժին եւ կցորդ, որոնք աշխատում են «Դիյանեթի» տեղական ներկայացուցիչների հետ:
Անցյալ տարի միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ հանձնաժողովը, որը ստեղծվել է Կոնգրեսի կողմից, Թուրքիային դասեց ամենավատ անվանաարգում՝ «ամենամտահոգիչ երկրների» ցուցակում՝ Մյանմայի, Չինաստանի, Պակիստանի եւ տասնյակ այլ երկրների հետ միասին: Ըստ հանձնաժողովի՝ Թուրքիան «էականորեն սահմանափակում է դավանանքի ազատությունը, հատկապես ոչ մահմեդական կրոնական փոքրամասնությունների դեպքում, այդ թվում հունական, հայկական եւ սիրիական ուղղափառ եկեղեցիների, հռոմեական կաթոլիկ եւ բողոքական եկեղեցիների, ինչպես նաեւ հրեական համայնքի դեպքում»:
Սահմանափակումները, որոնք «ոչ մահմեդական կրոնական համայնքներին զրկում են եկեղեցու սպսասվորներ պատրաստելու, կրոնական կրթություն առաջարկելու իրավունքներից, ինչպես նաեւ պաշտամունքի վայրեր ունենալու եւ պահպանելու իրավունքից, հանգեցրել են նրանց թվի կրճատմանը, իսկ որոշ դեպքերում փաստացի անհետացմանը»: Նման վատ վերաբերմունքը քրիստոնյաների հանդեպ, որոնց թիվը մոտ 100,000 է կազմում, հատկապես դատապարտելի է, հաշվի առնելով, որ Թուրքիան 1915-1923 թթ.-ի ընթացում ցեղասպանություն է գործել միլիոնավոր բնիկ քրիստոնյա հայերի, հույների եւ սիրիացիների, այդ թվում բազմաթիվ կաթոլիկների ու բողոքականների նկատմամբ:
Որոշ թուրքերը կարծում են, որ իրենց երկիրն աշխարհիկ է, քանի որ «Դիյանեթի» գերիշխանությունը հեռու է պահում իսլամը ծայրահեղական միտումներից: Այստեղ կարող է լինել ճշմարտության մասնիկ լինել: Բայց քանի որ աշխարհիկությունը պետք է ներառի հարգալից տարբերակում կրոնի եւ պետության միջեւ, Թուրքիան դեռեւս չի կարող հավակնել դրան: Թուրքիայում կրոնական հալածանքների եւ «Դիյանեթի» կիրառման պայմաններում արտաքին քաղաքականության մեջ աշխարհիկության պնդումը պարզապես պատրանք է:





























