Իմ տղան ինքնուրույն անձնավորություն է, ինքն իր աշխատանքի արդյունքում  է հասել նրան, որ իրեն գնահատել  եւ պաշտոն են տվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արա Բաբլոյանը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ,  իր որդուն՝ Արման Բաբլոյանին, առողջապահության նախարարի տեղակալ նշանակելուն:

Հարցին, թե իր դերը դրանում չկա՞, նա պատասխանեց. «Դա որեւէ կապ չունի, որովհետեւ  մեր աշխատանքները ուղղակիորեն կապ չունեն: Ես ԱԺ-ում եմ աշխատում: Մինչեւ այդ էլ ասում էին, ինչի է  բժշկի տղան բժիշկ  դառնում, իսկ ինչի՞ պետք է չդառնա: Կամ որտե՞ղ է գրված, որ այդ իրավունքը պետք է սահմանափակված լինի: Սա է խնդիրը»:

Արա Բաբլոյանը եւս մեկ անգամ ընդգծեց, որ  դա իմ անձով չի պայմանավորված, այլ զուտ գնահատվել է իր որդու աշխատանքը: