Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 22-ին, ժամը 00.42-ին ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում՝ «Էկոլոգիա» ՍՊԸ ընկերության վարչական շենքում, աշխատակցի մատերը սեղմվել են վերելակի ճոպանների արանքում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները 1976 թ. ծնված Ա. Խ.-ին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն: