Օդաչուն կանխամտածված վթար է կազմակերպել. Նման եզրակացության են եկել փորձագետները, որոնք հետազոտել են Նամիբիայում տեղի ունեցած վթարը, որի հետեւանքով 33 մարդ է զոհվել: Mozambique Airlines ավիաընկերության ինքնաթիռը վթարի է ենթարկվել նոյեմբերի 29-ին Նամիբիայի հյուսիս-արեւելքում:
Նամիբիայում գտել են ռադարներից անհետացած ուղեւորատար ինքնաթիռի մնացորդները
Մոզամբիկի քաղաքացիական ավիացիայի ինստիտուտի(IACM) տնօրեն Ժուան Աբերեուի խոսքով՝ վթարից քիչ առաջ կապիտանը փակվել է խցիկում: Այդ ժամանակ երկրորդ օդաչուն ինքնաթիռի սրահում էր: Այնուհետ, ինքնաթիռի գրանցող սարքերի տվյալների համաձայն, թռիչքի բարձրությունը երեք մակարդակով իջեցվել է: «Ողջ այդ ընթացքում լսելի էին ահազանգեր, դռան անընդհատ թակոցներ ու պահանջներ՝ ներս թողնել երկրորդ օդաչուին»,- պատմել է Աբերեուն: Ինքնաթիռի գրանցող սարքերի տվյալները վկայում են կապիտանի «ակնհայտ մտադրության մասին» չվերթը հանգեցնել վթարի, ընդգծել է փորձագետը, հաղորդում է «Լenta.ru»-ն:
Անձնակազմի հրամանատար Էրմինյա դոս-Սանթոս-Ֆերնանդեսը ավելի քան 9000 ժամ տեւողությամբ թռիչքներ էր իրականացրել, որից 1300-ը որպես հրամանատար: Հնարավոր դրդապատճառները, որոնք օդաչուին ստիպել են ինքնաթիռը վթարի ենթարկել, անհայտ են:





























